|
Direct BUSINESS 2007
պահեստ և
առևտուր
Direct
Business ծրագրային փաթեթը նախատեսված է
ձեռնարկության առևտրագնումային գործունեության մեքենայացման
համար:
Ծրագիրն ունի բացառիկ հնարավորություններ՝ այն թույլ է
տալիս կազմակերպել վաճառք անսահմանափակ թվով
պահեստներից և վաճառասրահներից, ստանալ տվյալները
առանձնացված ստորաբաժանումներից առանց ինտերնետի
օգնության, վարել մատակարարների և գնորների
վճարումները և պարտքերը, վերահսկել առաքիչների
աշխատանքը, յուրաքանչյուր պահման վայրի վերաբերյալ
ստանալ մանրամասն հաշվետվություններ և անհրաժեշտ
փաստաթղթեր:
Գնացուցակների ճկուն ենթահամակարգը թույլ է տալիս
տարբեր գնորդների և մատակարարների համար ունենալ
տարբեր գնացուցակներ և զեղչեր՝ առավել ճկուն գնային
քաղաքականության վարման համար:
Բազմաթիվ վերլուծական հաշվետվությունների ստացման հզոր
ենթահամակարգը թույլ է տալիս հաշվված վայրկյանների
ընթացքում ստանալ ձեռնարկության գործունեության
ամբողջական պատկերը:
Direct Business 2007
ծրագրի հիմնական հնարավորություններն են.
|
 |
Ձեռնարկության
գործունեության կազմակերպում տարբեր պահման
վայրերից, յուրաքանչյուրի համար առանձին
փաստաթղթերի ստեղծման հնարավությամբ, զեղչերի,
գնացուցակների, ապրանքային խմբերի և
գործընկերների կառավարման ճկուն համակարգերով: |
|
 |
Ծրագրի
պարամետրերի և ֆունկցիոնալության փոփոխման
հնարավորություն, այն օգտագործողի ոչ ստանդարտ
պահանջներին համապատասխանեցնելու համար,
ինչպես նաև օգտագործողի
ցանկությամբ ցանկացած ենթածրագրերի ավելացման
հնարավորություն: |
|
 |
Վերլուծական
հաշվետվությունների հզոր համակարգ՝ որը թույլ
է տալիս ստանալ պարտքերի, ապրանքային
մնացորդների, գործընկերների, առաքիչների և
պահման վայրերի վերաբերյալ ցանկացած
հաշվետվություն՝ հաշվված վայրկյանների
ընթացքում: |
|
 |
Տվյալների շտեմարանի
եռաստիճան պաշտպանության համակարգ, որը թույլ
է տալիս սահմանել ծրագրից օգտվող տարբեր
աշխատակիցների իրավունքները, այսպիսով զերծ
պահելով տվյալները կողմնակի, անցանկալի
միջամտությունից:
Կատարվում է նաև տվյալների շտեմարանի
գաղտնագրում: |
|
 |
Համատեղ աշխատանքի
կազմակերպման հնարավորություն ինչպես լոկալ
ցանցում, այնպես էլ առանձնացված
ստորաբաժանումների միջև, առանց ինտերնետի
օգնության՝ հեռախոսալարի միջոցով կամ
ինֆորմացիայի դյուրակիր կրիչների օգնությամբ: |
|
 |
Ամբողջովին
հայատառ, մտածված ծրագրային կառուցվածքը,
ուսումնական նյութերը և մասնագիտական
խորհրդատվությունը թույլ են տալիս մեկ
օրվա ընթացքում տիրապետել ծրագրի հետ
աշխատանքի բոլոր նրբություններին և
հմտություններին:
|
|
 |
100%
համատեղելիություն մեր այլ՝ գլխավոր գրքի,
կադրերի հաշվառման և աշխատավարձի հաշվարկի,
ֆինանսական հոսքերի կառավարման, հիմնական
միջոցների հաշվառման և այլ ծրագրերի հետ,
ինչպես նաև մինչև 50%
զեղչեր՝ նոր ծրագրերի
ձեռք բերման դեպքում: |
|
Ծրագրի ընդհանուր տեսքին
կարող եք ծանոթանալ ներկայացված տեսարաններից: |
|
 |
 |
 |
 |
 |
Հիշեցնենք, որ ինչպես այս, այնպես էլ
մեր բոլոր ծրագրերը կարող են աշխատել ինչպես
ինքնուրույն, այնպես էլ համատեղ՝ ապահովելով
աշխատանքի առավելագույն մեքենայացում:
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ
տեղեկատվության կամ անվճար ցուցադրական տարբերակի
համար կապվեք մեզ հետ:
|